HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143144 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter