HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնստեն բանակցային սեղանի շուրջ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը այսօր՝ հուլիսի 17-ին, հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան նստել բանակցային սեղանի շուրջ և գտնել խնդրի լուծումը։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Դոդոնն իր ափսոսանքն է հայտնել երկու երկրների պետական սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ։

«Շատ ցավալի է այն ամենը, ինչ տեղի է ունենում։ Վերջին օրերին հաղորդվում էր վիրավորների և զոհերի մասին։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կդադարի, որ խաղաղություն կլինի։ Մենք կզարգացնենք մեր համագործակցությունը և գործընկերությունը Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Ես հույս ունեմ, որ նրանք կկարողանան նստել բանակցային սեղանի շուրջ և պայմանավորվել, առանց արյունահեղության, առանց կրակոցների և առանց պատերազմի»,- նշել է Դոդոնը տեսաուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է «Facebook»-ի իր էջով։

Չնայած Մոլդովայի նախագահի չեզոք հայտարարարությանը՝ ավելի վաղ ոչ չեզոք հայտարարությամբ հանդես էր եկել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ երկրի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական պետական սահմանին գրանցված բախումների վերաբերյալ` նշելով, որ Մոլդովայի Հանրապետությունը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը հիմնված կլինի Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության վրա։

Լուսանկարը՝ «Kremlin.ru»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter