HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքմենստանում փակվել են մզկիթները և դադարեցվել երկաթուղու աշխատանքը

Թուրքմենստանում այցելության համար ժամանակավորապես փակվել են բոլոր մզկիթները, եկեղեցիները և մուսուլմանական սրբավայրերը։ Ինչպես «РИА Новости»-ին հայտնել են Կրոնների հարցերով թուրքմենական խորհրդից, «սա պրոֆիլակտիկ գործընթաց է վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով»։

Ավելի վաղ, «ТАСС» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքմենական երկաթուղին հայտարարել է, որ երկրում հուլիսի 16-ից 23-ը կդադարեցվի գնացքների տեղաշարժը։ Ավելին, երկրի մի շարք շրջաններում դադարեցվել է միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցությունը։

Բացի այդ, «Туркменистан сегодня» պարբերականը գրում է, որ երկրի բոլոր շրջաններում իրականացվում են համալիր ախտահանման աշխատանքներ կապված նրա հետ, որ օդում «հայտնաբերվել է փոշու հատիկների բարձր խտություն»։ Ինչպես նշում է պարբերականը, համալիր ախտահանման աշխատանքներն իրականացվում են «երկրի տարածքում վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման նպատակով, որոնք այսօր լուրջ անհանգստացնում են ողջ մարդկությանը»։

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում փակվել են նաև ռեստորանները և սրճարանները, իսկ ողջ երկրում սահմանվել է դիմակների կրման ռեժիմ։

Պաշտոնապես Թուրքմենստանում չի գրանցվել կորոնավիրուսով վարակման և ոչ մի դեպք։ Հուլիսի 6-ից սկսած երկրում գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների պատվիրակությունը։ Հուլիսի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ պատվիրակության ղեկավար Քեթրին Սմոլվուդը հաստատել է, որ Թուրքմենստանում չկա կորոնավիրուս, սակայն հավելել , որ չի կարելի բացառել դրա տարածման հավանականությունը։ Նա իր անհանգստությունն է հայտնել Թուրքմենստանում թոքաբորբային հիվանդության աճի տեմպերի կապակցությամբ։

Լուսանկարը՝ «AFP»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter