
Լոնդոնում բախվել են հայ և ադրբեջանցի ցուցարարները
Այսօր՝ հուլիսի 17-ին, Լոնդոնի ադրբեջանական համայնքը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան դիմաց անցկացրել է բողոքի ցույց։ «Stop Armenian Agression» խորագրով ակցիան կազմակերպել էր Azerbaijan events Uk ֆեյսբուքյան էջը։
Հակադարձ բողոքի ակցիա իրականացնելու նպատակով, Լոնդոնի հայ համայնքը նույնպես հավաքվել էր ՀՀ դեսպանատան դիմաց։ Հակադարձ բողոքին մասնակցում էին ուսանողներ, ներկա էին դեսպանատան ներկայացուցիչներ և Առաքելական եկեղեցու Անգլիայի թեմից քահանաներ։
Ակցիայի ժամանակ կողմերի միջև սկսվեց ծեծկռտուք։
Բողոքի ակցիայի մասնակիցներից ուսանող Սիփան Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում պատմել է մանրամասներ։
Սիփանի խոսքով, առաջին բախումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թվով գերակշռող ադրբեջանցի ցուցարարները պաստառներ նետեցին դիմացի մայթին կանգնած հայ ցուցարարների վրա։ Առաջին անգամ բախումը երկար չտևեց։
Երկրորդ անգամ բախումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ադրբեջանցի մի կին վազելով մոտեցավ և փորձեց խլել Ալիևի նկարով պաստառներից մեկը, իսկ հայ ցուցարարը փորձեց հետ վերցնել պաստառը, ինչից հետո ադրբեջանցիներից հարձակվեցին և սկսվեց ծեծկռտուքը։ Ոստիկանությունը խառնվեց և բաժանեց կողմերին։
THIS IS HOW VIOLENT AZERIS ARE !!!! THEY COULDNT EVEN PROTEST IN PEACE SO THEY STARTED ATTACKING ARMENIANS pic.twitter.com/mt6TvES7pE
— Elo ?? (@Elberg16) July 17, 2020
«Ամբողջ ընթացքում հավաքված ադրբեջանցիները շատ ագրեսիվ էին, հայհոյում էին մեզ հայերեն լեզվով, մենք վանկարկում էինք we want peace (ուզում ենք խաղաղություն), իսկ նրանք գոռում էին you want peace, we want revenge (դուք ուզում եք խաղաղություն, իսկ մենք ուզում ենք վրեժ)»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սիփանը։
Հայկական կողմից տուժողներ չեն եղել։ Ծեծկռտուքից հետո ոստիկանության հորդորով երկու կողմերն էլ ավարտեցին բողոքի ակցիան։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել