HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք, մահացել է 11 հոգի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34462 դեպք, որոնցից 23123-ն` առողջացած, 631-ը` մահվան ելքով: Կատարվել է 1939 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 145083: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 461 նոր դեպք և 631 առողջացած։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10507 պացիենտ: 

Մահացել է 11 մարդ։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ հայտնում է, որ պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter