HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Օքսֆորդի համալսարանը հայտարարել է «ChAdOx1» պատվաստանյութի արդյունավետության մասին

Օքսֆորդի համալսարանը հայտարարել է, որ «AstraZeneca» ընկերության հետ համատեղ մշակած «ChAdOx1» պատվաստանյութը, առնվազն մասամբ, արդյունավետ է։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Հայտարարությունից պարզ է դառնում, որ պատվաստանյութն ուժեղացնում է իմունային համակարգը։ Այն մշակվում է աննախադեպ արագությամբ։ Պատվաստանյութի հիմքում շիմպանզեի մոտ սովորական մրսածության հարուցիչի վիրուսն է։ Վիրուսը գենետիկորեն մոդիֆիկացվել է այնպես, որ օրգանիզմն այն ընկալում է որպես 19-nCoV-ի վիրուս։

Համալսարանի հայտարարության մեջ նշվում է, որ կլինիկական փորձարկումների ժամանակ, որին մասնակցել է 1 077 մարդ, հաստատվել է, որ պատվաստանյութը խթանում է օրգանիզմում կորոնավիրուսի հակամարմնի արտադրությանը։ Իմունային համակարգի տեսանկյունից պատվաստանյութը նման է Covid-19 վիրուսին։ Այդ իսկ պատճառով պատվաստված մարդու օրգանիզմը սկսում է արտադրել հակամարմին, չնայած նրան, որ պատվաստանյութում առկա վիրուսը, անվտանգ է։

Բրիտանական կառավավրությունն արդեն իսկ պատվիրել է պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին։ Պատվաստանյութով հետաքրքրված է նաև Ռուսաստանը։ Երկու օր առաջ ռուսական «Р-фарм» ընկերությունը հայտարարել է, որ եթե պատվաստանյութի փորձարկումը բարեհաջող լինի, ապա ընկերությունը ձեռք կբերի ռուսական շուկայի համար օքսֆորդյան պատվաստանյութի արտադրության իրավունքը։

Բացի օքսֆորդյան պատվաստանյութից, բրիտանական կառավարությունը 90 միլիոն չափաբաժնի պայմանագիր է կնքել «BioNtech», «Pfizer» և «Velneva» ընկերությունների հետ։

Զուգահեռաբար, զարգացած մի քանի երկրների (Իռլանդիա, Դանիա, ԱՄՆ, Կանադա) բժիշկներ նշել են, որ սահմանափակումների ժամանակ կտրուկ ընկել է վաղաժամկետ ծննդաբերությունների թվաքանակը։ Այդ մասին գրում է «The New York Times» պարբերականը։ Թե ինչն է պատճառը, բժիշկները կարող են միայն ենթադրել։ Նեշվիլի Վանդերբիլտի անվան մանկական հիվանդանոցի նեոնատոլոգ Սթիվեն Պատրիկի գնահատմամբ՝ իրենց կլինիկայում մարտ ամսին վաղաժամկետ ծննդաբերությունների թիվը կրճատվել է 20 %-ով։ Բացի այդ, պարբերականը նշում է, որ 2018 թվականի տվյալներով՝ սպիտակամորթ կանանց մոտ վաղաժամկետ ծննդաբերության ռիսկը կազմել է 9 %, իսկ սևամորթ կանանց մոտ՝ 14 %:

Լուսանկարը՝ SEAN ELIAS via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter