
ԵԱՏՄ երկրները միասնականացնում են սերմերի արտադրության և անասնաբուծության օրենսդրությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրները նախատեսում են միասնականացնել սերմերի արտադրության և անասնաբուծության օրենսդրությունը. ԵՏՀ-ն պատրաստ է աջակցել ԵԱՏՄ այն երկներին, որոնք կմիասնականացնեն պտղատու, հատապտղային և խաղողի տնկարկների որակի որոշման մեթոդները, ինչպես նաև՝ անասնաբուծության մեջ սելեկցիոն նվաճումների ապրոբացիան (սորտի իսկությունը հաստատելու և դրա որակը որոշելու հետազոտություն)։
Այս հարցն օրերս քննարկվել է ԵՏՀ Խորհրդատվական հանձնաժողովի նիստին, որը վարել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։ Խորհրդատվական հանձնաժողովի անդամները հաստատել են տնկանյութերի (տնկարկներ, տնկարաններ)՝ սորտային հատկություններ գիտականորեն հիմնավորված մեթոդների մշակման խելամտությունը՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը:
Այս թեմայի վերաբերյալ ուսումնասիրությունները, ըստ ԵՏՀ-ի, անհրաժեշտ են ԵԱՏՄ՝ 2017թ «Գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» համաձայնագրի ագրոարդյունաբերական քաղաքականության նպատակները կյանքի կոչելու համար։
Միասնական մեթոդները, որոնք կմշակվեն գիտահետազոտական աշխատանքների արդյուքնում, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտան ապահովել տնկանյութերի սորտային որակի գնահատման ընթացակարգերի համարժեքությունը ԵԱՏՄ տարածքում, և առևտրի ժամանակ կլինեն փոխադարձ ճանաչելի, ինչն իր հերթին կնպաստի Միության անդամ այլ երկներում պտղատու, հատապտղային կուլտուրաների և խաղողի տնկիների շուկայի զարգացմանը։
Ինչ վերաբերում է տոհմային անասնաբուծությանը, քննարկվել է փորձարկման ենթակա նոր կենդանատեսակների, գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղատեսակների, այդ թվում՝ խոշոր և փոքր եղջերավոր անասունների, խոզերի, ձիերի, ուղտերի, թռչունների, ձկների, մեղուների՝ հիվանդությունների նկատմամբ կայունության գնահատման միասնական մեթոդաբանության մշակման հարցը։
Միասնականացման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2021-2022 թթ-ին։
Միջազգային մոտեցումներով մշակված մեթոդաբանությունն օգտագործվելու է ԵԱՏՄ երկների լիազոր մարմինների կողմից՝ ապահովելով դրանց փոխադարձ ճանաչումը։
Համաձայնագրի նախագիծը կարգավորում է Միության կազմում գյուղատնտեսական մթերքների պահեստային վկայագրերի տրամադրման (թողարկման), շրջանառության հետ կապված իրավական հարաբերությունները:
Չփաստաթղթավորված պահեստային վկայագրերը, որոնք տրվել են ԵԱՏՄ երկներում, ներառված են պահեստային վկայագրերի գրանցամատյանում և համապատասխանում են համաձայնագրի պահանջներին, փոխադարձ ճանաչելի կլինեն Միության անդամ մյուս երկրներում։
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել