HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի փակ տարածքներում դիմակի կրումը պարտադիր է դարձել

Ֆրանսիայի իշխանությունները երկրի բոլոր քաղաքացիներին փակ տարածքներում պարտավորեցրել են դիմակ կրել։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Ֆրանսիայում դիմակների կրումն արդեն իսկ պարտադիր էր հանրային տրանսպորտում։ Բացի այդ քաղաքացիները հուլիսի 20-ից դիմակներ կկրեն հանրային բոլոր հաստատություններում, այդ թվում նաև խանութներում։ Բոլոր նրանք, որոնք կխախտեն պայմանը, կտուգանվեն 135 եվրոյով:

Ֆրանսիան շարունակում է պայքարել կորոնավիրուսի լոկալ բռնկումների դեմ։ Առողջապահության նախարար Օլիվյե Վերանի խոսքերով՝ ներկա պահին լոկալ բռնկումների թիվը Ֆրանսիայում հասնում է մոտ 500-ի։

Հունիսին նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսի նկատմամբ առաջին հաղթանակի մասին և երկրում չեղարկել արտակարգ դրության ռեժիմը։ Ֆրանսիայի հյուսիսարևմտյան և արևելյան պրովինցիաներում նախկինի պես աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը։

Ֆրանսիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից մեկն է։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր այնտեղ գրանցվել է վարակման շուրջ 200 000 և մահվան ավելի քան 30 000 դեպք։

Լուսանկարը՝ REUTERS - CHARLES PLATIAU

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter