
Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել այն եւ չէր վիճարկել դրա սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը փոխանցվել էր ԱԺ նախագահին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել