
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 56-ամյա բուժքույր Արմինե Հովհաննիսյանը
Կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի 56-ամյա բուժքույր Արմինե Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:
Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում»,- գրել է Ալինա Նիկողոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել