HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ վարչապետի` հիմքեր կան պնդելու, որ մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ

Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը (դրական ախտորոշված քաղաքացիները) տասը հազարից ցածր է, հետևաբար հիմքեր կան պնդելու, որ ոչ միայն մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը կանխատեսվող հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ կրկին հակադիմակային շարժումներ են սկսվել, սակայն ընդգծեց, որ դեպքերի նվազումը պայմանավորված է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ և մասնավորապես՝ դիմակների կրմամբ:

«Բոլորիս համար էլ տհաճ է դիմակ կրելը, ժողովու՛րդ ջան, ինձ համար էլ է տհաճ, բայց ակնհայտ է, որ այս դինամիկան ունենք դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու շնորհիվ: Դիմակի կրումն անկյունաքարային նշանակություն ունի, մեր նպատակն ու խնդիրն է, որ աշնանը լինենք պատրաստ հնարավոր երկրորդ ալիքին»,- ասաց նա:

Փաշինյանը կոչ արեց զզոնությունը չթուլացնել` հիշեցնելով, որ երկրում շուրջ 700 քաղաքացի մահացել է կորոնավիրուսի պատճառով:

Ըստ նրա` առկա վիճակագրությունը պետք է ոչ թե թուլացնի, այլ քաջալերի հակահամաճարակային կանոններին հետևելու համար, հակառակ պարագայում կարող են թվերը կրկին աճել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter