HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծավ» փոքր հէկի նկատմամբ նշանակվել է 750.000 դրամի չափով վարչական տուգանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լոսեմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» փհէկում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք։

Տեսչության հաղորդագրության համաձայն՝ Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 դրամ, ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները (ՋՋ) չներկայացնելու համար՝ 250.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter