HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ընդունել է Արցախի ոստիկանության պետին

Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։

Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ողջունելով ներկաներին` նա կարևորեց Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը:

Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում։
Ելույթների ընթացքում մեկ անգամ էլ հաստատվեց դրույթը, որ Հայկական երկու հանրապետությունների արտաքին ու ներքին անվտանգության հարցերում ավելի քան սերտ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է:

Ելույթներից հետո հայկական երկու հանրապետությունների ոստիկանության պետերը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր։

Համագործակցության ամրապնդման համար, Հայաստանի ոստիկանության պետի հրամանով, Արցախի ոստիկանության պետն ու պատվիրակության անդամները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով։

ջ

Արցախի ոստիկանության պետի հրամանով Վահե Ղազարյանը պարգևատրվեց ԱՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր ևս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter