HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարել է երկրում կորոնավիրուսի առաջին հնարավոր դեպքի մասին

Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարել է երկրում կորոնավիրուսի առաջին հնարավոր դեպքի գրանցման մասին։ Ինչպես հաղորդում է «KCNA» գործակալությունը, հիվանդությունը հնարավոր է հայտնաբերվել է մի մարդու մոտ, որը երեք տարի առաջ Հյուսիսային Կորեայից փախել էր Հարավային Կորեա, սակայն նախորդ շաբաթ հատելով շփման գիծը, վերադարձել էր հայրենիք։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դեպքի առթիվ արդեն իսկ իրականացրել է նախարարների կաբինետի արտահերթ նիստ և կարանտինային սահմանափակումներ մտցրել սահմանային Քեսոն քաղաքում։

Ավելի վաղ, Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ երկրում չի գրանցվել Covid-19-ի և ոչ մի դեպք, ինչը, ըստ վերլուծաբանների, քիչ հավանական էր։ 

«KCNA» գործակալությունը նաև հայտնել է, որ Կիմ Չեն Ընը հանձնարարել է իրականացնել հետաքննություն՝ պարզելու, թե ինչպես է սահմանախախտը կարողացել հատել խիստ վերահսկվող շփման գիծը՝ զգուշացնելով, որ պատասխանատուներին սպասվում է լրջագույն պատիժ։

Այդուհանդերձ, Հավարային Կորեան չի հայտնել վերջին օրերին սահմանի անօրինական հատման դեպքերի մասին։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter