
Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, 6 քաղաքացի մահացել է
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք և 187 առողջացած։ Մահացել է 6 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:
Այդպիսով, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37390 դեպք, որոնցից 26665-ն` առողջացած, 711-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 157466 թեստավորում:
Մեկնաբանել