HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արգելել առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օգտագործել պետական սահմանի սահմանային շերտում, նկարահանել ինժեներական կառույցները. նոր նախագիծ

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր՝ հուլիսի 28-ին «Պետական սահմանի մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու նախագիծ է քննարկման ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ այժմ օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:

«Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի՝ այդ թվում անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ»,- նշել է ԱԱԾ-ի նախագծում:

Ազգային անվտանգության ծառայությունն ակնկալում է այս փոփոխությամբ կանոնակարգել տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում:

Լուսանկարը՝ rossaprimavera.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter