HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքական զինված ուժերի անձնակազմը Նախիջևանում կմասնակցի թուրք-ադրբեջանական միացյալ զորավարժություններին

Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները Նախիջևանում կմասնակցեն թուրք-ադրբեջանական միացյալ զորավարժություններին։ Այդ մասին հուլիսի 27-ին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները կանցկացվեն Նախիջևանում, որտեղ արդեն իսկ տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պետական դրոշների փոխանակման արարողությունը։ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը և ռազմական տեխնիկան արդեն իսկ մեկնել են զորավարժության անցկացման վայրեր։

Նշվում է, որ միացյալ զորավարժություններին կմասնակցի ոչ միայն Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը, այլև թուրքական զրահատեխնիկան, հրետանային միջոցները և ականանետերը։ Զորավարժություններին նախատեսվում է, որ կմասնակցեն նաև երկու երկրների ռազմական ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները։

Զորավարժությունն իրականացվում է հայ-ադրբեջանական պետականի սահմանի Տավուշի հատվածում իրավիճակի լարման ֆոնին, իսկ զորավարժությունների անցկացման վայրերը բավականին մոտ են հայ-ադրբեջանականին պետական սահմանին։

Լուսանկարը՝ qazet.az-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter