
Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, 8 քաղաքացի մահացել է
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք և 692 առողջացած։ Մահացել է 8 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը տեղեկացնում է, որ պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով` արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 692 առողջացած։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ հիվանդները կորոնավիրուսային վարակով են ախտորոշվել,, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:
Ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում:
Մեկնաբանել