HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալեքսանդր Լուկաշենկոն վարակված է եղել կորոնավիրուսով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առանց ախտանիշների կորոնավիրուս է ունեցել։ Այդ մասին հուլիսի 28-ին Լուկաշենկոն հայտարարել է ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմի ու ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

«Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար։ Վերջին ժամանակներին ստիպված եմ շատ խոսել։ Սակայն ամենազարմանալին այն է, որ դուք այսօր հանդիպում եք մի մարդու հետ, որը ոտքի վրա կարողացել է կորոնավիրուս տանել։ Երեկ այդպիսի եզրահանգման են եկել բժիշկները։ Առանց ախտանիշների»,- նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի բնակչության 97 %-ի մոտ կորոնավիրուսն արտահայտվում է առանց ախտանիշների։ «Փառք Աստծո, որ ես եղել եմ առանց ախտանիշներ ունեցողների խմբում»,- հավելել է նա։

Բելառուսի նախագահը կորոնավիրուսի վերաբերյալ որևէ այլ բան չի նշել։ 

Վերջին տվյալներով Բելառուսում հայտնաբերվել է կորոնավիրուսի 67 366 դեպք, ապաքինվել է 60 669-ը, իսկ մահացել՝ 543-ը։ Բելառուսն այն երկրների թվում էր, որ համավարակի օրերին չգնաց տոտալ սահմանափակումների ճանապարհով։ Երկրում չէին փակվել դպրոցները, չէին չեղարկվել թռիչքները։ Ավելի վաղ, Լուկաշենկոն հայրենակիցներին կոչ էր արել կորոնավիրուսից պաշտպանվել օղու, սաունայի և մաքուր օդի օգնությամբ։

Լուսանկարը՝ president.gov.by-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter