
Գրանցվել է կորոնավիրուսի 308 նոր դեպք. մահացել է 4 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 308-ով՝ ընդհանուր կազմելով 37 937: Նախօրեին կատարվել է 1853 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 4 մարդ: Մահացածները եղել են 83 (կին), 64 (կին), 84 (տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 723 է:
Առողջացել է ևս 467 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 27 824-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել