HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանական կլինիկաներում մահացել է կորոնավիրուսով հիվանդ յուրաքանչյուր հինգերորդ պացիենտը

Կորոնավիրուսով հիվանդների 22 %-ը, որոնք 2020 թվականի փետրվարի վերջից մինչև ապրիլի կեսերը եղել են գերմանական կլինիկաներում, չեն կարողացել հաղթահարել հիվանդությունը և մահացել են։ Այդպիսին են հուլիսի 29-ին հրապարակված կորոնավիրուսով հիվանդների բուժման առաջին վերլուծության արդյունքները, որոնք անցկացվել են ավարտված կլինիկական դեպքերի հիման վրա:

Բժշկական ապահովագրության դաշնային միավորման գիտահետազոտական ինստիտուտի, Ինտենսիվ և անհետաձգելի բժշկության գերմանական միջդիսցիպլինար ասոցիացիայի (Divi) և Բեռլինի տեխնիկական համալսարանի մասնագետները վերլուծել են մոտ 10 հազար պացիենտների տվյալները, որոնք բուժում էին ստանում Գերմանիայի 920 կլինիկաներում։

Հետազոտողները պարզել են, որ մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են այն պացիենտների շրջանում, որոնք միացված են եղել թոքերի արհեստական շնչառության ապարատներին։ Ընդհանուր առմամբ, թոքերի արհեստական շնչառության ապարատներին միացված է եղել պացիենտների 17 %-ը, որոնցից փաստացի մահացել է յուրաքանչյուր 2-րդը (մոտ 53 %)։ Իսկ բոլոր այն պացիենտների մոտ, որոնք միացված չեն եղել թոքերի արհեստական շնչառության ապարատներին, մահացության ցուցանիշը կազմել է ընդամենը 16 %։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից տղամարդկանց մահացությությունը (25 %) 6 %-ով ավելի բարձր է, քան կանանց մահացությունը (19 %)։ Հաստատվել է նաև այն պնդումը, որ հիվանդությունն առավել վտանգավոր է 70-ից բարձր տարիքի անձանց համար։ Անկախ սեռից, տարեց պացիենտների շրջանում մահացությունը բավականին բարձր է եղել։ 70-79 տարիքային խմբում մահացությունը կազմել է 27 %, իսկ 80 և ավելի տարիքային խմբում՝ 38 %։

Տարեց պացիենտների շրջանում թոքերի արհեստական շնչառության ապարատների կիրառումն էլ ավելի է խորացրել իրավիճակը։ 80-ից բարձր պացիենտների 72 %-ը և 70-79 տարիքային խմբի պացիենտների 63 %-ը, որոնք միացված են եղել թոքերի արհեստական շնչառության ապարատին, չեն հաղթահարել հիվանդությունը։

«Մահացության բարձր ցուցանիշները նշանակում են, որ կլինիկակներում հիմնականում բուժվել են հիվանդության բարդ ընթացք ունեցող պացիենտները։ Այն հատկապես նկատվել է տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում։ Այդուհանդերձ, եղել են նաև երիտասարդ պացիենտներ։ Չնայած նրան, որ այսօր Գերմանիայում նոր վարակվածների թիվը բավականին ցածր է, նախկինի պես պետք է ձեռնարկվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի առավելագույնս կրճատվի բնակչության վարակման ռիսկը»,- պնդում է Wido-ի գործադիր տնօրեն Յուրգեն Կլաուբերը։

Լուսանկարը՝ Hendrik Schmidt/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter