HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք, մահացել է 5 մարդ։ Առողջացած է համարվում 542 մարդ։ 

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մահացած բուժառուները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է հիվանդության ընդհանուր 38196 դեպք, որոնցից 28366-ն` առողջացած, 728-ը` մահվան ելքով: Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 225 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8877 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 161754 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter