HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 30-ին, ժամը 15։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ։ Այս մասին տեղեկացում է ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենասյանը․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Անժելա Մ․-ն (ծնված 1987 թ․), Լիա (ծնված 2013 թ․) և Լամարա (ծնված 2011 թ․) Ո․-երն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները Անժելա Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ երեխաները, նախնական տեղեկատվության համաձայն, չեն տուժել՝ անցնում են համապատասխան բուժզննում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։

 

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter