HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին ու լարվածությանը և ներկայացրել իր մտահոգությունները դրանց վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter