HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

250 հազար դրամ փոխհատուցում՝ գործատուին, որն աշխատանքի կընդունի կորոնավիրուսի շրջանակներում աշխատանքից ազատվածին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիր։ Այն այսօր քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ նախագծի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ն աշխատանքից ազատված անձին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին տրամադրել 250 հազար դրամ միանվագ փոխհատուցում։ Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն գործազուրկները, որոնք տարածքային կենտրոն են ներկայացրել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատճենը: Իսկ ծրագրում ընդգրկվել չեն կարող այն գործազուրկները, որոնք ընդունվելու են աշխատանքի իրենց հետ աշխատանքային պայմանագիրը լուծած գործատուի մոտ:

Շահառուին տրվելու է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե` հաշմանդամություն ունեցող անձ է, ունի երեխա(ներ), նրա ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:

Ծրագրի տևողությունն լինելու է առնվազն մեկ տարի, իսկ շահառուին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով՝ գումարային ապահովելով շահառուի առնվազն 12 ամսվա զբաղվածությունը:

«Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 500 շահառուի համար: Ծրագրի նկատմամբ մեծ պահանջարկի առկայության պարագայում կքննարկվի ծրագրում ընդգրկվող շահառուների թվի ավելացման հարցը»,-նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարարությունը հայտնել է, որ «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրը մշակվել է՝ կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկի հնարավոր անկումն ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունները մեղմելու, դրա հետևանքով գործազուրկ դարձած անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter