HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 196-ով՝ ընդհանուր կազմելով 39298: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։ Առողջացել է 511 անձ։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում:

Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որոնցից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter