Արթուր Մեսչյանի երկու տարին լրանում է, նա հեռանում է պաշտոնից
Արթուր Մեսչյանն ասել էր, որ երկու տարի ժամկետով է գալիս, և երկու տարին մոտենում է ավարտին, ինքը մնում է իր խոստմանը հավատարիմ:
Այսօր կայացած մամուլի ասուլիսին այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` իր դիմումի համաձայն պաշտոնը թողնելու լուրերի վերաբերյալ հնչեցված հարցին:
Հայկ Մարությանը հիշեցրեց, որ Արթուր Մեսչյանն անձամբ այդ մասին հայտարարել է պաշտոնավարման սկզբի իր ասուլիսներից մեկի ժամանակ: «Ի սկզբանե ասել էր, որ մոտ երկու տարի միասին աշխատենք, այնուհետև անդրադառնա իր գործերին»,- նշեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետը շեշտեց, որ Մեսչյանն այսօր պաշտոնավարում է, երբ կգա ժամանակը, նրա հեռացման մասին կհայտարարվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել