HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի Կառավարությունը

Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի Կառավարությունը, այլ ոչ թե ներդրողները: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ընթացքում է մետրոպոլիտենի նշված կայարանի կառուցման հարցը, նշեց, որ ներդրողը, որի մասին նախկինում հայտարարվել էր և որը պետք է կառուցեր, այլևս չի ներգրավվի, այլ փոխարենը կայարանը կկառուցվի պետական միջոցներով:

Նման որոշման, ըստ քաղաքապետի, հանգել են այն բանից հետո, երբ նժարի վրա են դրել կառուցման ժամանակը և գումարները, որ կարող էին կորցնել և հասկացել են, որ կարող է գումարի մեջ կորուստ ունենան, սակայն ժամանակի մեջ կշահեն, եթե կայարանը կառուցի Կառավարությունը:

Նախագծման աշխատանքներն իրականացնելու է քաղաքապետարանը և այնուհետև կդրվի մրցույթի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter