HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն ստուգում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ ադրբեջանցի հաքերները, հնարավոր է, կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև․

«Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետեւանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետեւյալը.

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։

ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter