
Կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք եւ 706 առողջացած։։ Այդպիսով ընդհանուր արձանագրվել է 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բուժառուները եղել են 82 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մինչ օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 228 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 171600 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել