HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյունքում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ Հայաստանի ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբն այսօր՝ օգոստոսի 6-ին Հայաստան է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Այս մասին գրառում է արել դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու գործով։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր այս տարվա մարտ ամսին, և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը՝ հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Լ. Սարգսյանի վերաբերյալ քննվող քրեական գործը վերաբերում է կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելուն: Տևական ժամանակ ՌԴ-ում բնակվող Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել դեռևս  2018-ի հոկտեմբեր ամսին: 2019  թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Սարգսյանը ՌԴ-ում ձերբակալվել, ապա կալանավորվել է։

Սարգսյանի անունը շոշափվել է նաև Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Մասնավորապես՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ իր մեղադրանքում առկա է ձևակերպում, իբր իր և Սերժ Սարգսյանի մտերիմ անձինք մասնակցել են 2008-ին հավաքները ճնշելու գործընթացին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter