
Կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք և կա 452 առողջացած։
Ընդհանուր գրանցվել է 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում: Օգոստոսի 6-ին կատարվել է 1394 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ բուժառուները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել