
Հաստատվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40185 դեպք, որոնցից 32395-ն` առողջացած, 785-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 174438 թեստավորում:
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 200 նոր դեպք և 387 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ հայտնում է, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։
Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել