HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալքալաքում կատարված դեպքերի առթիվ 1 անձ ձերբակալվել է

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ երեկ Ախալքալաքում տեղի ունեցածի առթիվ ձերբակալվել է մեկ անձ: Վերջինս, մեր տեղեկություններով, հրդեհված հյուրանոցի սեփականատեր Սամվել Գաբրիելյանի որդին` 1983թ. ծնված Արթուր Գաբրիելյանն է:

Ըստ ՆԳՆ-ի` նրան ձերբակալել են կանխամտածված սպանության և ապօրինի զենք պահելու համար: Եթե հանցանքը հաստատվի, ապա Արթուր Գաբրիելյանին սպառնում է 7-ից 15 տարի ազատազրկում:

ՆԳՆ ոստիկանության Սամցխե-Ջավախքի բաժնում քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի և 236-րդ հոդվածի III և IV մասերի հատկանիշներով, այն է` կանխամտածված սպանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելն ու պահելը, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կատարելը, որն ուղեկցվել է ուրիշի գույքին վնաս պատճառելով կամ ոչնչացնելով:

Հետաքննությունը պարզել է, որ վիճաբանության ժամանակ Կուլիկամի բնակիչ, 1993թ. ծնված Վ.Մ.-ին  հրազենային վիրավորում է հասցրել Արթուր Գաբրիելյանը, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է:

Մեղադրյալի անձնական խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են զենք:

Կատարվում է հետաքննություն խմբակային բռնությունների կազմակերպման և մասնակցության հատկանիշնեչով՝ հանցագործության կատարողներին հայտնաբերելու համար նրանց ձերբակալելու համար:

Հիշեցնենք, որ Կուլիկամցի երեք եղբայրների և ծնունդով Դիլիսկա գյուղից Սամվել Գաբրիելյանի որդիների միջև երեկ վիճաբանություն է ծագել Ախալքալաքում: Հնչած կրակոցների հետևանքով մահացել է Կուլիկամի բնակիչ Վ.Մ.-ն, ինչից բորբոքված և վրդովված կուլիկամցիները հրդեհել են Ախալքալաքի կենտրոնական հատվածում գտնվող Սամվել Գաբրիելյանի հյուրանոցը, այնուհետև նրա և որդու տները, ինչպես նաև Կլիմենտ Քոսյանի և Գենա Զարմարյանի տները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter