
Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջոկատների ծառայակիցների միջև։ «TACC» գործակալության տվյալներով՝ Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում ի սկզբանե հավաքվել է մոտ 300 երիտասարդ, որոնցից մի մասին բերման է ենթարկել ոստիկանությունը։ Միջազգային լրատվամիջոցների տվյալներով էլ ցուցարարների թիվը րոպե առ րոպե ավելանում է։ Զուգահեռաբար, բողոքի ցույցեր են սկսվել նաև Բելառուսի մյուս քաղաքներում և, հատկապես, Բրեստում։
Մինսկում անջատվել է քաղաքային լուսավորումը։ Ցուցարարները բղավում են «ամո՜թ, ամո՜թ»։ Նրանց ազդանշաններով աջակցում են անցնող ավտոմեքենաները, որոնք մասնակցում են «բողոքի ավտոերթին»։
#Minsk right now. Cars are honking in the city centre. #Belarus pic.twitter.com/OfGkqbyf1q
— Hanna Liubakova (@HannaLiubakova) August 9, 2020
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ ուժայիններն սկսել են կիրառել լուսաձայնային նռնակներ՝ ցուցարարներին ցրելու համար։ Սոցիալական ցանցերում հայտնվել են բողոքի ցույցի ցրման տեսագրությունները, որտեղ երևում է, որ ուժայինները կիրառում են ջրցան մեքենաները, իսկ ցուցարարները բարիկադներ են կառուցում։
Things are getting serious in Belarus. Protests against Lukashenko’s apparent rigging of the election across the country. Riot police using tear gas and stun grenades. A police wagon just drove into a crowd of protesters in Minsk. video from indispensable @tutby pic.twitter.com/1wR330QIq7
— max seddon (@maxseddon) August 9, 2020
Լրատվամիջոցների տվյալներով՝ ցուցարարների շրջանում կան վիրավորներ։ Հատուկ ջոկատայինները կիրառում են նաև ռետինե փամփուշտներ։
#AHORA #NEW #Belarus2020 #Belarus #Minsk #Belarusprotests https://t.co/i4NXplaJbZ
— 02 (@internauta02) August 9, 2020
Մինսկի տաս և Բրեստի մեկ ընտրատեղամասերում ընտրությունների պաշտոնական ավարտից հետո շարունակվել են ընտրությունները։ Պատճառը կուտակված հերթերն էին։ ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինայի խոսքերով՝ ընտրատեղամասերից մեկում ընտրությունները շարունակվել են նույնիսկ պաշտոնական փակումից երկու ժամ անց։ Դրանից մի քանի ժամ առաջ նա նշել էր, որ ընտրատեղամասերի աշխատանքային ժամանակը չի երկարաձգվի։
Նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 80 %, որը պայմանավորված է նաև քվեարկության երկարաժամկետ տևողությամբ։ Այն սկսվել է օգոստոսի 4-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կուտակվում են ոստիկանական ուժեր և ռազմական տեխնիկա։ Փողոցներում կան նաև ջրցան մեքենաներ։ Վերջիններս Բելառուսում երբեք չէին կիրառվել։
Արդեն իսկ հրապարակվել են պետական էքզիթ փոլերի արդյունքները, համաձայն որի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է շուրջ քառորդ դար, ստացել է ձայների 79,3 %-ը, իսկ հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 6,8 %-ը։ Այս հարցման արժանահավատությունը գնահատելն առայժմ դժվար է։
Լուսանկարը՝ TUT.BY-ի
Մեկնաբանել