
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 10-իէ` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք և 96 առողջացած։ Մահացել է 5 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ընդհանուր, մինչ օրս հաստատվել է 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176354 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել