
Գրանցվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք. մահացել է 3 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 201-ով՝ ընդհանուր կազմելով 40 794: Նախօրեին կատարվել է 1710 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 806 է:
Առողջացել է ևս 335 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 33 492-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 քաղաքացի:
Մինչև օրս արձանագրվել է նաև մահվան 234 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել