HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Միքայել Համբարձումյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

Միքայել Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Միքայել Համբարձումյանը մինչ այս ղեկավարում էր ԱԱԾ քննչական դեպարտամենտը:

Հիշեցնենք, որ այսօր նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակվել նաև Արմեն Աբազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter