Գրանցվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք. մահացել է 3 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 229-ով՝ ընդհանուր կազմելով 41 023: Նախօրեին կատարվել է 1465 թեստավորում: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 809 է:
Առողջացել է ևս 405 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 33 897-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել