HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հանձնարարությամբ՝ չհայտարարված այց է իրականացվել արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նրա կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տրամադրել են անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն: Դատապարտյալը հացադուլի ընթացքի հետ կապված՝ բժշկի և հոգեբանական աշխատանքների առնչությամբ բողոքներ չի ներկայացրել:

Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ վերջինս նշել է, որ հացադուլի ընթացքում դիմել է պետական մի շարք մարմինների, սակայն որևէ մարմնից արձագանք չի ստացել:

Այցի ընթացքում արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կամփոփվեն, գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter