HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն աճը

Ուկրաինայի առողջապահության նախարարությունն օգոստոսի 15-ին հայտարարել է, որ Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն աճը (1847 դեպք)։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 89 719-ի, որոնցից 2044-ը մահացել են, իսկ 47 430-ը՝ ապաքինվել։ Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Լվովի մարզում (11 824 դեպք), Կիևում (10 392 դեպք) և Չեռնովցիի մարզում (7 434 դեպք)։

Զուգահեռաբար, Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (RKI) տվյալներով, Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի 1 415 նոր դեպք, իսկ մահվան նոր դեպքերի թիվը կազմում է 6։ Այս ցուցանիշը մի փոքր կրճատվել է, ի տարբերություն նախօրեին հրապարակված ցուցանիշների։ Ընդհանուր առմամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 222 828 դեպք, 9 231 պացիենտ մահացել է։

Օգոստոսի 15-ին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, մահացել է 3 մարդ։ Ընդհանուր առմամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 495 դեպք, որոնցից 34 484-ը՝ ապաքինվել են, 817-ը` մահացել:

Լուսանկարը՝ «euronews.com»-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter