HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայում գրանցվել է մայիսից ի վեր կորոնավիրուսի դեպքերի օրական ամենաբարձր աճը

Գերմանիայում գրանցվել է մայիսից ի վեր կորոնավիրուսի դեպքերի օրական ամենաբարձր աճը: Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ օգոստոսի 13-ին Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 445 նոր դեպք։ Վերջին բարձր ցուցանիշը գրանցվել էր մայիսի 1-ին (1639 նոր դեպք)։ Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 220 000 դեպք։ Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 4 պացիենտ։

Գերմանիայում այն շրջանների թիվը, որտեղ չի գրանցվել կորոնավիրուսի նոր դեպք, վերջին շաբաթներին էականորեն կրճատվել է։ «Սա տագնապալի տենդենց է։ Անհրաժեշտ է միջոցներ կիրառել, որպեսզի խուսափենք իրավիճակի հետագա սրումից»,- հայտարարել է RKI-ի ներկայացուցիչը։ Վերջին օրերին կորոնավիրուսի ամենաշատ դեպքերը գրանցվել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողում և Համբուրգ քաղաքում։

Օգոստոսի 12-ին պարզ է դարձել, որ 44 000 մարդ, որոնք համաճարակաբանական տեսանկյունից վտանգավոր շրջաններից վերադարձել էին Բավարիա և թեստավորվել, դեռևս չեն ստացել իրենց թեստերի պատասխանները։ Նույն օրվա տվյալներով, միայն Բավարիայում, հայտնաբերվել է կորոնավիրուսի 900 նոր դեպք։ 

Բավարիայի առողջապահության նախարար Մելանի Հումլը հայտարարել է, որ խնդիրն առաջացել է անվճար թեստավորման նկատմամբ առկա հանրային բարձր պահանջարկից, ինչպես նաև տվյալների առձեռն փոխանցումից։ Սկսած հուլիսից 25-ից անձինք, որոնք արձակուրդից վերադառնում են Բավարիա, կարող են Բավարիայի երեք օդանավակայաններում, Մյունխենի և Նյուրնբերգի երկաթուղային կայարաններում, կամավորաբար կորոնավիրուսի թեստ հանձնել։ Բավարիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հուլիսի 25-ից ի վեր իրականացվել է մոտ 85 000 թեստավորում։

Լուսանկարը՝ «dpa»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter