HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք և 71 առողջացած։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ մահացել է 6 մարդ՝  4 կին եւ 2 տղամարդ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ բուժառուները եղել են 72, 82, 59, 82, 74 և 45 տարեկան: 

Ընդհանուր առմամբ մինչ այժմ Հայաստանում գրանցվել է հիվանդության 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, 824-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում, իսկ երեկ՝ կիրակի, 284 թեստ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter