Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք և 27 առողջացած։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ մահացել է 8 մարդ՝ 4 կին եւ 4 տղամարդ։
Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ բուժառուները եղել են 65, 82, 70, 91, 71, 69, 84 և 79 տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ընդհանուր առմամբ մինչ այժմ Հայաստանում գրանցվել է հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:
Մեկնաբանել