HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիբանանում կհայտարարվի համազգային կարանտին և պարետային ժամ

Լիբանանում կորոնավիրուսի պատճառով կրկին կմտցվի համազգային կարանտին և գիշերային պարետային ժամ։ Այդ մասին օգոստոսի 18-ին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Վերջինիս տվյալներով՝ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը՝ օգոստոսի 21-ին և կգործեն երկու շաբաթ։ Միևնույն ժամանակ մեկուսացման ռեժիմը չի տարածվի այն աշխատակիցների վրա, որոնք զբաղվում են օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացմամբ։ 

Նախորդ շաբաթ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր կորոնավիրուսի նոր դեպքերի օրական կտրուկ աճի մասին։ Լիբանանի ԶԼՄ-ները նշել էին, որ Բեյրութի բազմաթիվ հիվանդանոցներ, պայթյուններից հետո, լեփլեցուն են, ինչը բարդացնում է կորոնավիրուսով հիվանդների բուժումը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակից ի վեր, Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսի 9300 նոր դեպք, 105 մարդ մահացել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի էին ունեցել խոշոր պայթյուններ։ Մահացել է ավելի քան 170 մարդ, ևս 6000-ը՝ վիրավորվել։ Պայթուցիկ ալիքի արդյունքում ավերվել են բազմաթիվ շենքեր, կոտրվել են ապակիներն ու դռները։ Վնասվել է նաև Բեյրութի միջազգային օդանավակայանի շենքը։

Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառը Բեյրութի նավահանգստում 2750 տոննա ամոնիումի սելիտրան է, որը վեց տարի առաջ բռնագրավվել էր մաքսային ծառայության աշխատակիցների կողմից։

Լուսանկարը՝ Nabil Mounzer/EPA, via Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter