
Գրանցվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք. մահացել է 1 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 210-ով՝ ընդհանուր կազմելով 42 056: Նախօրեին կատարվել է 1906 թեստավորում (ընդհանուր՝ 188 567): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 1 մարդ: Մահացածը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 833 է:
Առողջացել է ևս 244 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 35 226-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 249 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել