Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում մեկնարկել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն են:
Սա Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսն է: Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվելու օրը` ապրիլի 16-ին, խորհրդարանական լրագրողներին խոստացավ, որ մամուլի ասուլիսով հանդես կգա:
Ասուլիսը Սարգսյանը սկսկեց հոտնկայս` մեկ րոպե լռությամբ հարգելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել