
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, ընդհանուր՝ 261
Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Մահացել է 81-ամյա տղամարդ, որի մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 2 է:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 261 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 11, ընդհանուր մեկուսացված է 29 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Նախօրեին թեստավորումների նպատակով 166 նմուշառում է իրականացվել, իսկ մինչև այժմ թետավորումների ընդհանուր թիվը 8373 է:
Մեկնաբանել