HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 263-ով՝ ընդհանուր կազմելով 42 319: Նախօրեին կատարվել է 1993 թեստավորում (ընդհանուր՝ 190 560): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 836 է:

Առողջացել է ևս 250 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 35 476-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 քաղաքացի:

Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 251 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter