
Կառավարությունը հավանություն տվեց «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 20-ին հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Դրամաշնորհի գումարը կազմում է 2 մլն դոլար։ Նախատեսվում է, որ ձեռք կբերվեն միջոցներ՝ ուղղված COVID-19-ի դեմ պայքարին, խոսքը հատկապես պաշտապնիչ անձնական միջոցների մասին է, վիրուսների տեղափոխման միջավայրի, մանրէաբանական լաբորատորիաների սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ռեագենտների, բժշկական սարքավորումների և պարագաների մասին»,- հայտնեց առողջապահության նախարարը։
Արսեն Թորոսյանը նշեց, որ սա Ասիական զարգացման բանկի առաջին օգնությունը չէ Հայաստանին։ Մինչ օրս էլ ստացվել ենք տարատեսակ օգնություններ, այդ թվում՝ շարժական թվային ռենտգեն սարքավորումներ, ուլտրաձայնային ախտորոշման սարքեր, արյան անալիզատորներ և այլն։
Մեկնաբանել